Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրին «այո» ասելու դեպքում Թուրքիան պատրաստ է Երևանի հետ դրական քայլերի․ Չավուշօղլու

Մանրամասներ

Թուրքիան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում։

Այս մասին Անթալիայում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որի ելույթը հրապարակվել է նրա թվիթերյան էջում։

«Երևանի վերջին հայտարարությունները դրական ենք գնահատում։ Հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կան երկուստեք դրական հայտարարություններ։

Մենք աջակցում ենք դրան։ Ադրբեջանն առաջարկել է համապարփակ խաղաղության համաձայնագիր, եթե Հայաստանն ասի՝ «այո», շատ շուտով քննարկումներ կլինեն, և այն կստորագրվի։

Որպես Թուրքիա, այս իրավիճակում որոշ դրական քայլերի կգնանք»,- ասել է Չավուշօղլուն։