ԱՄՆ-ն և գործընկեր 53 երկիր Ուկրաինային մոտ 65 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտան

Մանրամասներ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի խոսքով՝ ԱՄՆ-ն և Ուկրաինայի աջակցության կոնտակտային խմբի 53 այլ երկիր արդեն երաշխավորել են Ուկրաինային մոտ 65 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։

«Ընդհանուր առմամբ, կոնտակտային խումբը անվտանգության ոլորտում Ուկրաինային խոստացել է տրամադրել 65 միլիարդ դոլարի աջակցություն»,- ասել է նա՝ ելույթ ունենալով խմբի առցանց հանդիպման ժամանակ։

Նա հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվի ուկրաինացի օդաչուների ուսուցումը F-16 կործանիչները կառավարելու համար։