Սերժ Սարգսյանի օրոք նույնիսկ թշնամին չի խոսել նման զառանցանք

Մանրամասներ

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նշելով, որ առանց կադաստրի թղթի մեզ կարող են թողնել 8000-ից մի փոքր ավել տարածք, իրականում Նիկոլը վարպերտորեն Արցախի հարցից հանրային քննարկումը տեղափոխեց Հայաստանի տարածք` փորձելով մոռացության տալ բուն Արցախի հետ կապված կործանարար իրավիճակը:

Աշխարհը դեռևս 1991թ. ընդունել է ՀՀ-ն որպես սուվերեն սուբյեկտ և ճանաչել Հայաստանի այն տարածքը, որը ունեցել ենք: Եվ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի և թե Սերժ Սարգսյանի օրոք նույնիսկ թշնամին չի խոսել նման զառանցանք, որ մենք ապրում ենք մի տարածքում, որի վրա թուղթ չունենք, հետևաբար իրավունք չունենք, սա անհեթեթություն է, որը Նիկոլը ևս լավ գիտի և դա բերում է դաշտ բոլորի ուշադրությունը և վախերը Հայաստանի տարածքի վրա կենտրոնացնելու համար:

Ու սա դեռ ռեկլամն ա, ժամանակին որ ասում էինք, դուք ձեր էշն էիք քշում...»: