Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի կամուրջը հիմնանորոգվում է

Մանրամասներ

Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+400 հատվածում (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) գտնվող կամուրջը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Իսկ նորոգվող կամուրջը շրջանցող զուգահեռ կամրջով տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։

Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

«Հորդորում ենք վարորդներին պահպանել սահմանված չափը, քանի որ շրջանցիկ կամուրջը նախատեսված է մարդատար մեքենաների համար։

Բեռնատարների վարորդները նշված տեղանքը կարող են շրջանցել Լուսագյուղ-Ջրառատ-Մ-3 ճանապարհով»,- նշված է հայտարարության մեջ։