ԱԺ-ն հայտնել է նոր դատավորների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները

Մանրամասներ

Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում հայտարարվել են Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերով եւ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունները քննող դատավորների ընտրության գաղտնի քվեարության արդյունքները։

Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերով դատավորի թափուր հաստիքին հավակնում էին դատավորներ Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը եւ Կարեն Թումանյանը, իսկ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունները քննող դատավորի պաշտոնի համար՝ Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը եւ Արսեն Նիկողոսյանը։

Գաղտնի քվեարկության արդյունքում այս պաշտոններում ընտրվել են դատավորներ Լիզա Գրիգորյանը եւ Ելիզավետա Դանիելյանը։ Երկու թեկնածուներն էլ ստացել են պատգամավորների միաձայն աջակցությունը՝ յուրաքանչյուրը հավաքելով 67 ձայն։