Հայկական կողմի մոտ զգուշավոր լավատեսություն կա. Արարատ Միրզոյան

Մանրամասներ

Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Մոսկվայում հանդիպումներից հետո հայկական կողմի մոտ զգուշավոր լավատեսություն է առաջացել խաղաղության համաձայնագրի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների մասով։ Այս մասին մայիսի 24-ին ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Բոլոր հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել հանգամանալից, փոխադարձ ըմբռնմանն ուղղված բանակցություններ։ Սա էլ լավատեսության առիթ է տալիս»,-ասաց նա։

Նա հավելեց, որ բանակցությունների ընթացքում հարցերը բաժանվել են երկու կատեգորիայի՝ հիմնարար եւ կենսական, լրացնող կամ հարակից։ Նրա խոսքով՝ Երեւանն ու Բաքուն երկրորդ խմբի մի շարք հարցերի շուրջ ըմբռնում ունեն։ Սակայն կան տարաձայնություններ կենսական հարցերի շուրջ։

«Մեծ հաշվով ոչինչ դեռ համաձայնեցված չէ։ Մենք ենթադրում ենք, որ կշարունակենք բանակցությունները։ Համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ չենք համաձայնեցրել»,-նշեց Միրզոյանը։