Քըլըչդարօղլուն դատի է տվել Էրդողանին․ Նա 1 միլիոն լիրա է պահանջում

Մանրամասներ

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախընտրական արշավի ժամանակ կեղծ հոլովակ օգտագործելու համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել նրա ներկայացուցիչ, փաստաբան Ջելալ Չելիքը։

Այն վերաբերում է տեսահոլովակին, որում Քըլըչդարօղլուն մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի համար։  

Քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը պահանջում է փոխհատուցում՝ 1 միլիոն թուրքական լիրա։

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին: Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրությունների առաջին փուլում Էրդողանը հավաքել է ձայների 49,52%-ը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44,88: