Քըլըչդարօղլուն խոստացել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ

Մանրամասներ

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու դեպքում Անկարան պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, գրում է gazeta.ru-ն։

Միաժամանակ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ հակառուսական պատժամիջոցներ կիրառել։ Նա նշել է, որ իր վերընտրվելու դեպքում երկիրը կպահպանի իր բարեկամական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կսկսվի մայիսի 28-ին։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Քըլըչդարօղլուն դժգոհ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ հարաբերություններ պահպանելու փաստից։