Թոփլես ակտիվիստները Հռոմում ցեխ են լցրել իրենց վրա

Մանրամասներ

«Վերջին սերունդ» խմբի բնապահպան թոփլես ակտիվիստները երեքշաբթի օրը Հռոմում Իտալիայի Սենատի դիմաց ցեխ են լցրել իրենց վրա՝ բողոքելով հանածո վառելիքի դեմ և կլիմայի փոփոխության հետևանքների դեմ: Այս մասին գրել է Euronews-ը։

Իտալիայի հյուսիսարևելյան Էմիլիա Ռոմանիա շրջանի հեղեղումների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: Ցուցարարները դա որակում են «կանխագուշակված աղետ»։
«Վերջին սերնդի» ակտիվիստները տարիներ շարունակ բողոքում են գլոբալ տաքացման դեմ՝ արգելապատնեշներով՝ սոսնձվելով նկարչական գլուխգործոցներով ու լվացվող ներկեր նետելով հայտնի հուշարձանների վրա։