Հաջորդ պատերազմը նման չի լինելու ոչ ապրիլյանին, ոչ էլ 44-օրյանին․ Պետք է պատրաստվենք դրան․ Զգուշացնում եմ․ Կարեն Հովհաննիսյան

Մանրամասներ

Ադրբեջան անունով արհեստածին պետությունը ոչ մի խաղաղության չի պատրաստվում։

Անկյունաքարային համարվող նոյեմբերի 9-ի հայտարարությունով Ադրբեջանը ոչ մի կետ չի կատարել, ասել է թե, այսուհետև այդ հայտարարությունը վկայակոչել, առնվազն միամտություն է։

Բաքվի բռնապետը, կախված տրամադրությունից, իր պահանջները մեկ շատացնում է, մեկ պակասեցնում։ Ամեն անգամ, երբ կարծես թե այլևս ՀՀ-ն էլ տալու ոչինչ չունի , առաջ է բերում նոր պահանջ։

Շուտով կլսեք հերթական պահանջը՝ կապված մեր տեղանունների հետ։

Ադրբեջանն իր ամենաանիրականանալի պահանջներով հրահրում է պատերազմ։

Մենք պետք է պատրաստվենք դրան, մենք այլևս մեծաթիվ որդիներ կորցնելու իրավունք չունենք։ Նույնիսկ հաղթանակի դեպքում մենք չպետք է շատ մեծ մարդկային կորուստներ ունենանք։

Պատրաստվել հնարավորինս արագ և մանրակրկիտ։

Զգուշացնում եմ, որ հաջորդ պատերազմը նման չի լինելու ոչ ապրիլյանին, ոչ էլ 44-օրյանին։

Կարեն Հովհաննիսյան