ԱՄՆ-ն միանում է «ավիակործանիչների կոալիցիային». Բայդենը հաստատել է

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայում կայացած G7-ի գագաթնաժողովում հաստատել է, որ Ամերիկան ​​կմիանա «մարտական ​​ինքնաթիռների կոալիցիային», որը կպատրաստի ուկրաինացի օդաչուներին արևմտյան կործանիչներ օգտագործելու համար։

«CNN»-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը տեղի կունենա Եվրոպայում, սակայն, եվրոպացի գործընկերների հետ միասին, դրան կմասնակցեն նաեւ ամերիկյան անձնակազմը։

Հեռուստաընկերության աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ներկայումս կենտրոնացած են Ուկրաինային գարնանն ու ամռանը հարձակողական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ համակարգեր և զինատեսակներ տրամադրելու վրա։

«Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կատարելագործման հետ կապված քննարկումները արտացոլում են Ուկրաինայի պաշտպանության համար մեր երկարաժամկետ հանձնառությունը»,- «CNN»-ի հետ զրույցում ասել է ամերիկացի պաշտոնյան։

Օրեր առաջ Ջո Բայդենն ասել էր, որ դեմ չի լինի, եթե որեւէ երկիր Ուկրաինային տրամադրի ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ։