Եկել է ամենաբարձր պաշտոնյայի աղջիկը Պուտինի շրջապատից, իսկ դուք չգիտեի՞ք. Հարսանիքը չեղարկվել է

Մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է անվտանգության ծառայությանը եւ ՆԳՆ-ին, որոնք երկիր են թողել պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարարի դստերը՝ Եկատերինա Վինոկուրովային, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

«Ի՞նչ է նշանակում՝ մենք չգիտեինք, թե ով է եկել։ Ամենաբարձր պաշտոնյայի աղջիկը Պուտինի շրջապատից, իսկ դուք չգիտեի՞ք։

Դե, երեկ չգիտեիք, որ Սաակաշվիլին է եկել, այսօր չգիտեք, որ գալիս են պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիներ։

Ես իշխանություններին կոչ եմ անում արագ նրանց մտցնել մեր գործընկեր երկրների պատժամիջոցային ցուցակներ... Եկեք կողմնորոշվենք սահմանին այդ ցուցակներով, որպեսզի պատժամիջոցի տակ գտնվող ոչ մեկը երկիր չմտնի։

Սա մեր երկրի նվազագույն պաշտպանությունն է, որը գտնվում է սպառնալիքի տակ՝ իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով, եւ ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան եվրոպական երկրները, որոնք հեռու են գտնվում եւ անհամեմատ ավելի լավ են պաշտպանված»,- ասել է Վրաստանի նախագահը։

ԶԼՄ-ները տեղեկացել են այս մասին ուրբաթ երեկոյան, բայց չեն կարողացել  հերքում կամ հաստատում ստանալ ՆԳՆ-ից։ Շաբաթ առավոտվանից Կախեթի հյուրանոցի մոտ, որտեղ նախատեսված էր հարսանիքը, որին մասնակցելու էր Սերգեյ Լավրովի դուստրը, բողոքի ակցիա է անցկացվել, սկսվել են բախումներ ոստիկանության հետ։

Երեկոյան Զուրաբիշվիլին հայտարարել է, որ տեղեկություն է ստացել ՆԳՆ-ից, որ հարսանիքը չի լինելու։

ա