Ադրբեջանում ուսուցիչը մտրակում է աշակերտներին և բռնության ենթարկում նրանց․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Պարզվում է, բռնությունն ու ատելանքն Ադրբեջանում սովորական են ոչ միայն այլոց նկատմամբ, այլև սեփական ժողովրդի, այն էլ՝ դպրոցահասակ երեխաների շրջանում։

Սումգայիթում ուսուցչի կողմից երեխաներին ծեծելու միջադեպը բուռն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում։

Համացանցում տեղադրված կադրերը, ենթադրաբար, տեսագրվել են Սումգայիթի Խամսա ուսումնական հաստատությունում, «Հրապարակի» փոխանցմամբ գրում է oksu.az-ը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուսուցիչը մտրակում աշակերտներին և բռնության ենթարկում նրանց։