Մարդիկ վախենում են․ կոդը գալիս է, տալիս են ու փողերը գնում են. նոր հեռախոսային խաբեություն

Մանրամասներ

Մարդիկ վախենում են․ կոդը գալիս է, տալիս են ու փողերը գնում են: Այսօր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է նոր խաբեության մասին: Նա նշել է, որ կիբերհանցագործները հեռախոսահամարներից զանգեր են կատարում բանկի կեղծված համարից։

«Եթե ձեր հեռախոսում ֆիքսված է բանկի համարը՝ տեսնում եք, որ բանկից են զանգել։ Կեղծ աշխատողն ասում է, որ դուք անվտանգության խնդիր ունեք, հիմա կոդ կգա, այդ կոդը մեզ տվեք, մենք ձեզ պաշտպանենք։ 

Բնականաբար, մարդիկ վախենում են․ կոդը գալիս է, տալիս են ու փողերը գնում են:

Եթե նման զանգ եք ստանում «բանկից», ձեզ վախեցնում են, ապա անջատեք զանգը, ինքներդ հետ զանգեք բանկ ու ճշտեք ամենը»,- գրել է մեդիափորձագետը։