Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, որը տևել է մոտ 4 ժամ։ Սպասվում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։
Եվրախորհրդի նախագահը երեկ առանձին հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այսօր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Բանակցությունների թեման Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության պայմանագրի կնքումն է։
Հանդիպումը կայացել է Եվրոպական Միության կենտրոնակայանում։
0Comments