Քաղաքացին «կլինիկական մահ» ախտորոշմամբ անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց․ ԲԿ պարզաբանումը

Մանրամասներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն արձագանքել է քաղաքացու վերակենդանացման մասին լուրին և հայտարարություն է տարածել․

«Ի պատասխան «Առեղծվածային դեպք Երևանում. Դատաբժիշկն արձանագրել է տղամարդու մահը, դին տեղափոխվել է դիահերձարան, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկներն էլ վերակենդանացրել են նրան» վերտառությամբ հոդվածի` հայտնում ենք, որ մայիսի 12 -ին, ժամը 15:40-ի սահմաններում, Երևանի խնամքի կենտրոններից մեկից շտապ օգնությունը «կլինիկական մահ» նախնական ախտորոշմամբ, անմիջապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարան է բերել մի քաղաքացու։

Մեր կլինիկայում կատարվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներն` ընդլայնված ծավալով, գրագետ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել բուժառուի կարևոր կենսական ցուցանիշները։ Նա հոսպիտալացվել է ինտենսիվ խնամքի բաժանմունքում»,-ասված է ԲԿ հայտարարության մեջ։