Այս տարին մեզ շարունակում է զարմացնել հայտնի զույգերով, որոնք մենք երբեք չէինք կարող պատկերացնել:
Սկզբում հայտնի դարձավ Մոնիկա Բելուչիի եւ Թիմ Բերթոնի հարաբերությունների մասին՝ Թիմոթի Շալամեի եւ Քայլի Ջենների սիրավեպից հետո, իսկ այժմ լուրեր են տարածվել, որ Շակիրան եւ Թոմ Քրուզը միասին են, հայտնում է news.am-ը։ Նման խոսակցություններ ի հայտ եկան այն բանից հետո, երբ աստղերին միասին նկատեցին Գրան պրի Մայամիի Ֆորմուլա 1-ում։
Զգացմունքների դրսեւորումներ չենք տեսել, բայց աղբյուրները պնդում են, որ նրանց միջեւ «քիմիա» կա։
Page Six-ի աղբյուրը պնդում է, որ Թոմ Քրուզը հիացած է Շակիրայով։ «Նա շատ հետաքրքրված է. Շակիրային փափուկ բարձ է պետք, որ ընկնի նրա վրա, դա կարող է լինել Թոմը:
Նա գեղեցիկ եւ տաղանդավոր տղամարդ է», - ասել է անանուն աղբյուրը: Նրա խոսքով՝ դերասանը հանդիպումից հետո ծաղիկներ է ուղարկել երգչուհուն։
![ա](/sites/default/files/inline-images/%D5%B7%D5%A1%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%20%D5%A9%D5%B8%D5%B4.jpg-.jpg-.jpg)
![ա](/sites/default/files/inline-images/%D5%B7%D5%A1%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%20%D5%A9%D5%B8%D5%B4.jpg-.jpg)
![ա](/sites/default/files/inline-images/%D5%B7%D5%A1%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%20%D5%A9%D5%B8%D5%B4.jpg)
0Comments