Իրանի բանակը տիրապետում է աշխարհի առաջատար հրթիռային, ռադիոտեղորոշիչ համակարգերին. Իրանի բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար

Մանրամասներ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մեծացնում են իրենց զսպող ուժը թշնամիների դեմ։ Երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը, գրել է presstv.ir-ը։

Նա ասել է, որ իրանցի գիտնականներն ու տեխնիկները հաջողել են տարբեր պաշտպանական և ռազմական տեխնիկա արտադրել, բանակը տիրապետում է աշխարհի առաջատար հրթիռային, ռադիոտեղորոշիչ համակարգերին։

«Զինված ուժերը նման սրընթաց քայլով են գնում իրենց կարողության ու զսպող ուժի զարգացման գործում»,- հավելել է նա։

«Հիմնվելով կրոնական ուսմունքների վրա՝ անհրաժեշտ է բարելավել երկրի ռազմական կարողությունը՝ հրատապ դեպքերում օգտագործելու համար»,- ընդգծել է Սաբահիֆարդը։