«Մահը» հայտնվել է Չարլզ III-ի թագադրմանը․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Մեծ Բրիտանիայում Չարլզ III-ի թագադրման ժամանակ մսրդիկ նկատել են  ոգու նման ֆիգուր, հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է Ռիա նովոստին։

«Յուրաքանչյուր մեծ երեկույթ գրավում է անկոչ հյուրերին, սակայն թագավորական ընտանիքի երկրպագուները կատակում են, որ իրենք անձամբ են մահվան հրեշտակին նկատել Վեսթմինսթերյան աբբայությունում՝ Չարլզի թագադրման ժամանակ», – ասում է սյունակագիր Մարիա Օկանրենդեն:

Twitter-ում տարածում գտած տեսանյութում երևում է, թե ինչպես է սև թիկնոցով և գլխարկով կերպարանքը սահում միջանցքով՝ ձեռքին սուր հիշեցնող առարկա:

Շաբաթ օրը կայացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և նրա կնոջ՝ թագուհի Կոնսորթ Կամիլայի թագադրումը։ Բուքինգհեմյան պալատը հրավիրել է ավելի քան 2000 հյուրերի, այդ թվում՝ ներկայացուցիչներ 203 երկրներից և տարածքներից,որից  մոտ 100 պետությունների ղեկավարներ են։