Զանգեզուրի միջանցքի բացմամբ կավարտվի Նախիջևանի շրջափակումը․ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության ղեկավար

Մանրամասներ

«Զանգեզուրի միջանցքի բացումը վերջ կդնի Նախիջևանի շրջափակմանը»,- Թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակը նշվել է Նախիջևանում, որտեղ նա ծնվել է:

Զանգեզուրի միջանցքի բացմամբ կավարտվի Նախիջևանի շրջափակումը, և նոր հնարավորություններ կստեղծվեն ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Հաջիևը։