Պատկերացրեք ընթանում է ֆուտբոլային խաղ ու թիմերից մեկի կազմից միանգամից 8 ֆուտբոլիստ խաղը ծախել են ու հակառակորդի օգտին են խաղում։
Մրցավարն էլ է ծախված ու միայն հակառակորդի օգտին է սուլում։ Բայց էն 3 ֆուտբոլիստները, ովքեր էս ամեն ինչը հասկանում են, չեն կարող հրաժարվել խաղալուց, որովհետև հրաժարվելը`կնշանակի մահ։ Իրենք ստիպված են պարտադրված կանոններով խաղալ ու հաղթել։ Որովհետև չհաղթելու դեպքում դա սոսկ պարտություն չի լինելու,այլ մահ։
Այս երեք ֆուտբոլիստներով խաղացողը Հայաստանն է ու դեռևս դիմագրավում է ոչ միայն հակառակորդներին,այլև իր ներսի`հակառակորդի կողմից խաղացողներին։
Ու հաղթելու է, որովհետև "Պելե-Մարադոնա-Մեսսի" եռյակի գենը դեռ լիքը բարիքներ պիտի տա այս մոլորակին...
Դավիթ Բաղդասարյան
0Comments