Ջեյմս Քամերոնը բացահայտել է նոր «Տերմինատորի» անվանումը

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 31-ին

Ռեժիսոր Ջեյմս Քամերոնը՝ Տերմինատորի մասին առաջին երկու ֆիլմի հեղինակը, բացահայտել է նոր ֆիլմի անվանումը։ Նա նշել է, որ ֆիլմի նոր մասի աշխատանքային անվանումն է՝ «Տերմինատոր. Մութ ճակատագիր»։ Այս մասին գրում է  Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Yohoo-ին։

Ֆիլմը նկարահանում է ռեժիսոր Թիմ Միլլերը Քամերոնի հետ համագործակցությամբ։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 31-ին։

Տերմինատորների շարքի առաջին ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին։