Հայաստանն Իրանի և Վրաստանի հետ լիարժեք բաց սահմաններ չունի. Փաշինյան

Մանրամասներ

Հայաստանն ու Չեխիան դեպի ծով ելք չունեն, ինչը շատ կարևոր է նաև արտաքին քաղաքականության համար, բայց Հայաստանի համար իրավիճակն ավելի բարդ է, քանի որ չորս սահմաններից երկուսն ամբողջությամբ փակ են։ Այս մասին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մյուս երկու սահմանները նույնպես չեն չի կարելի լիարժեք բաց անվանել՝ ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից։

«Հայտնի է, թե որքան բարդ են Արևմուտքի և Իրանի հարաբերությունները, հայտնի են նաև Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունները։ Այս ամենը սահմանափակում է արտաքին աշխարհի հետ շփումը։ Բայց նույնիսկ այս պայմաններում մենք հավատում ենք, որ ժողովրդավարությունը Հայաստանի և տարածաշրջանի զարգացման ռազմավարությունն է»,- հավելել է նա։