Չավուշօղլուն մեկնաբանել է, թե ինչու է Թուրքիան փակել օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար

Մանրամասներ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, թե ինչի համար է Թուրքիան փակել իր օդային տարածքը Հայաստանից իրականացվող թռիչքների համար։

Չավուշօղլուն Թուրքիայի այդ քայլը բացատրել է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր- կոթողի բացմամբ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սադրանք է որակել այդ քայլը և նշել, որ դրան ի պատասխան փակել են օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար։ Նա հավելել է, որ բացառություն են արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, որի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել։

Չավուշօղլուն սպառնացել է, որ «նման գործողությունների շարունակման դեպքում նոր քայլեր կձեռնարկվեն»։