Ադրբեջանը ձերբակալել է Իրանի ենթադրյալ հետախուզական խմբի 16 անդամի

Մանրամասներ

Ադրբեջանական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են թմրանյութերի վաճառքով ֆինանսավորվող, Ադրբեջանում կրոնական արմատականության և այլ դիվերսիոն գործողությունների քարոզչության մեջ ներգրավված անձանց։

APA-ն հայտնում է, որ ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում 16 մարդ բերման է ենթարկվել, որոնց նկատմամբ հետաքննություն է սկսվել։

Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել էր «Իրանի լրտեսական ցանցը բացահայտելու» հատուկ գործողության շրջանակում 39 մարդու ձերբակալության մասին։