ԱԱԾ ծառայողների ատեստավորումը կիրականացվի 2 կամ 3 փուլով

Մանրամասներ

Գործադիրը սահմանել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել ԱԱԾ ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման գործընթացը՝ ներառյալ դրա կազմակերպման և անցկացման ընթացքի, դրա արդյունքների հետ կապված հարցերը: Առաջարկվում է ատեստավորումն իրականացնել 2 (թեստավորման և հարցազրույցի) կամ 3 (ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի) փուլով՝ կախված առանձին պաշտոնների համար սահմանված գործառնական պարտականություններից:

Ատեստավորման հանձնաժողովն ի պաշտոնե գլխավորելու է ԱԱԾ տնօրենը, իսկ հանձնաժողովի անդամներ ի պաշտոնե լինելու են տնօրենի տեղակալները: Առաջարկվում է կանոնակարգել նաև ատեստավորման ժամկետների, ատեստավորման 2 կամ 3 փուլերից յուրաքանչյուրի կազմակերպման և անցկացման, ատեստավորման արդյունքում կայացված գրավոր եզրակացությունների հետևանքների, դրանք ծառայողին պարտադիր ծանոթացնելու, ինչպես նաև ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության բողոքարկման հետ կապված հարցերը: