Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր միկրոբլոգում իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ հայտնելով, որ այսօր Ֆրանսիան նշում է Ցեղասպանության 108-րդ տարելիցը։
«Ապրիլի 24-ին Ֆրանսիան 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն է նշում։ Հարգանքի տուրք՝ անմեղ զոհերի հիշատակին, հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշը։
Սա Ֆրանսիայի կողմից Հայաստանին ուղղված վճռական և տևական աջակցության առհավատչյան է», - գրել է Մակրոնը։
0Comments