Վեհափառ Տեր, կարո՞ղ է ժամանակն է հոտի հետ առարկայական խոսել ու ոչ թե Նիկոլին «հայրական հորդոր» հղել. Ռուբեն Մխիթարյան

Մանրամասներ

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլն ունի հիմա ոչ ավելին, քան 300.000-350.000 կողմնակից:

Հայ Առաքելական Եկեղեցին ունի նվազագույնը 1.500.000 հավատավոր զավակ:

Վեհափառ Տեր, կարո՞ղ է ժամանակն է հոտի հետ առարկայական խոսել ու ոչ թե Նիկոլին «հայրական հորդոր» հղել, այլ հավատավորներին ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՉ, որպեսզի մեկընդմիշտ պարզ լինի ամեն ինչ:

Թե չէ վստահ եմ, Ձեր ինադու դա շուտով ջրի վրայով էլ կքայլի, միայն թե Ձեզ էլի սխալ հանի:

Նկատեցի՞ք, որ ոչ մի տեղ բարձրյալի անունը ԶՈՒՐ չտվեցի, չհոլովեցի, չշոշափեցի:

Վեհափառ Տեր, հավատացեք, կյանքում երբեմն ճիշտ է ինքնուրույն մտնել պատմության մեջ, այլ ոչ թե ապրել ուրիշի հորինած պատմություններում:

Ամենայն հարգանքով, հայ մկրտված քրիստոնյա, Առաքելական Եկեղեցու հետևորդ, Ռուբեն»: