Եթե Եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն Եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. Փաշինյան

Մանրամասներ

Եթե Եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն Եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. և դա համաձայն քրիստոնեական տեսության: ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կաթողիկոսի հայտարարությանը:

Փաշինյանն ասածը ապացուցելու համար մեջբերեց Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից:

«Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար ով հակառակվում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում»,-մեջբերեց Փաշինյանը և հավելեց.

«Թող Եկեղեցին ինքը իր տեսության, իր էության, իր մասին մտածի և թող Աստված մեզ օգնի հզորացնել և խաղաղություն բերել մեր պետությանը»: