Եգիպտոսը հրաժարվել է Ռուսաստանի համար հրթիռներ արտադրել

Մանրամասներ

Ըստ «The Washington Post»-ի՝ Եգիպտոսը, Միացյալ Նահանգների դիվանագիտական ​​ճնշման ներքո, հրաժարվել է տարուց ավելի Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմ մղող Ռուսաստանին գաղտնի հրթիռներ մատակարարելու պլաններից։

«Մարտի սկզբին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո Կահիրեի իշխանությունները կասեցրել են այս պլանի իրականացումը», –ըստ Առաջին լրատվականի՝ գրում է թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզական փաստաթղթերը։

Փոխարենը, Եգիպտոսը որոշել է արտադրել 152 մմ և 155 մմ հրանոթներ՝ Ուկրաինա տեղափոխելու համար, «ինչը բացահայտ դիվանագիտական ​​հաղթանակ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար», – ամփոփում է «WP»-ն։