Իրանի զինված ուժերն ապահովում են անվտանգությունը Մերձավոր Արեւելքում․ Ռայիսի

Մանրամասներ

1

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին բանակի օրվան նվիրված զորահանդեսի շրջանակներում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Իրանի զինված ուժերի ներկայությունը Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման գործոն է:

«Մեր զինված ուժերի ներկայությունն անվտանգություն է ստեղծում տարածաշրջանում (Մերձավոր Արեւելքում)»,-նրա խոսքը մեջբերում է Fars-ը:  

Նա նաեւ հավելել է, որ «Իրանի թշնամիների, հատկապես Իսրայելի կողմից Իրանի դեմ ցանկացած փոքրագույն արարք կոշտ պատասխան կբերի իրանական ԶՈՒ-ի կողմից եւ կուղեկցվի Հայֆայի եւ Թել Ավիվի կործանմամբ»։ 

Նախագահն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերի կարողությունների զարգացումը ուղերձ է արեւմտյան տերություններին, առաջին հերթին՝ ԱՄՆ – ին, որպեսզի նրանք հնարավորինս շուտ լքեն Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը: