Mercedes-Benz-ը գաղտնազերծել է Maybach էլեկտրական քրոսովերը․ Ֆոտո

Մանրամասներ

Գերմանական Mercedes-Benz ընկերությունն ընդլայնել է Maybach պրեմիում ենթաբրենդի տեսականին. շարքում է հայտնվել Mercedes-Maybach EQS 680 ամենագնացի էլեկտրական քրոսովերը, հայտնում է kommersant.ru-ն։ 

Նորույթը ստեղծվել է Mercedes-Benz EQS ամենագնացի սերիական մոդելի հիման վրա և վիզուալ տարբերվում է միայն թափքի նոր դեկորով։ Քրոսովերը ստացել է երկարացված քրոմապատ թափքի դեկոր, հատուկ դիզայնով անիվներ և Maybach լոգոյի նախշով ներդիրներ:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա էլեկտրական մեքենան ստացել է 658 ձիաուժ հզորությամբ երկշարժիչային ուժային համակարգ և 107,8 կՎտ/ժ հզորությամբ մարտկոց՝ մինչև 600 կմ հեռահարությամբ։

Նոր Mercedes-Maybach EQS 680 ամենագնացը վաճառքում կհայտնվի մինչև 2023 թվականի վերջ։

Mercedes-Maybach EQS 680 SUVMercedes-Maybach EQS 680 SUVMercedes-Maybach EQS 680 SUV