Երևանում նախատեսվում է ստեղծել մունիցիպալ ոստիկանություն. Ավինյան

Մանրամասներ

Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հայեցակարգ կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում:

«Մենք ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ՝ ի շարունակություն Պարեկային ծառայության բարեփոխումների: Եվ մեր միջազգային գործընկերների հետ էլ քննարկումներ ունենք»,-ասաց Ավինյանը:

Նա խնդրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին ստանձնել այդ ռեֆորմի իրականացման պատասխանատվությունը: 2 ամսվա ընթացքում արդյունքները պետք է քննարկեն քաղաքապետարանում: Ավինյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխության փաթեթի կարիք է լինելու: