Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային 2 մլրդ եվրո օգնություն տրամադրել

Մանրամասներ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերին, և քննարկել են Կիևին աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին հայտնում է Gazeta կայքը՝ վկայակոչելով Շմիգալի Twitter-ի գրառումը:

«Ֆրանսիան պատրաստ է 2 մլրդ եվրո աջակցել Ուկրաինային երկարաժամկետ ծրագրի շրջանակներում»,- գրել է նա:

Ինչպես նշել է Ուկրաինայի վարչապետը, գումարի մի մասն ուղղվելու է պետության վերականգնմանը:

Միևնույն ժամանակ, Շմիգալը չի հստակեցրել, թե ինչ ժամկետում Է Ֆրանսիան պատրաստվում Կիևին համապատասխան ֆինանսական աջակցություն ուղարկել: