Ադրբեջանը ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ ստանում է ավելի շատ տեղեկատվություն, քան պաշտոնական Երևանը

Մանրամասներ

1

«ԱԳՆ-ը մի քանի հարցի պատասխան պիտի տա. առաջին՝ արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ը տեղյակ էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղեկատվություն է կիսում Ադրբեջանի հետ, երկրորդ՝ ՀՀ ամենատարբեր պաշտոնյաներ ասել են, որ ԵՄ դիտորդական թե՛ նախորդ, թե՛ գործող առաքելության զեկույցներն իրենք չեն ստանում. հարց՝ Ադրբեջանը ստանում է, ՀՀ-ը չի ստանո՞ւմ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նրա դիտարկմամբ՝ ըստ տեղեկատվության, ստացվում է՝ Ադրբեջանը ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ ստանում է ավելի շատ տեղեկատվություն, քան պաշտոնական Երևանը: