ԱԺ-ում սկսվել է փակ քննարկումը. օրակարգում սահմաններին տիրող իրավիճակն է

Մանրամասներ

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 13-ին փակ քննարկում է հրավիրել, որի օրակարգում սահմաններին տիրող իրավիճակն է:

Փակ քննարկմանը մասնակցում են ԶՈՒ ՔՇ պետ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, որոնք տիրապետում են սահմանային իրավիճակին եւ հստակ կարող են պարզաբանումներ տալ՝ իրավիճակի հետ կապված:

Ներկա են եւ ընդդիմադիր, եւ իշխող խմբակցությունների պատգամավորները:

Հիշեցնենք, որ նիստը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը: