Մեր հիշողությունը խաբում է մեզ, երբ սպասումները ազդում են նրա վրա

Մանրամասներ
ա

Հոգեբանները պարզել են, որ մեր սպասումները եւ աշխարհի մասին պատկերացումներն ազդում են թարմ հիշողության վրա։

Գիտնականները փորձ են կատարել, որտեղ մարդկանց ցույց են տվել լատինական տառերով պատկերներ եւ դրանց հայելային արտացոլանքը։ Փորձին մասնակցողները հավաստիացրել են, որ տեսել են իրական տառը, անգամ եթե իրականում այն փոխվել է, news-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է Knife-ը։

 

Մեր հիշողությունը խաբում է մեզ եւ ստեղծում կեղծ հիշողություններ՝ դրանք որպես իրական մատուցելով։ Դրանք հիմնված են իրական դեպքերի վրա, սակայն ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք հիշում, ուղեղը նորից վերստեղծում է պատմությունը եւ հաճախ աղավաղում այն։

Սովորաբար փոխվում են հին հիշողությունները, բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ թարմ հիշողությունը նույնպես կարող է աղավաղվել։ Մենք տեսնում ենք այն, ինչ ցանկանում ենք տեսնել, եւ հիշում ենք այն, ինչ ցանկանում ենք հիշել։

ա