15 միլիոն դոլարով վաճավռել է եզակի՝ P 7 պետհամարանիշը

Մանրամասներ

1

Emirates Auction LLC ընկերությունը 15մլն դոլարով դոլարով վաճառել է եզակի պետհամարանիշ, գնորդի անունը, սակայն, չի հրապարակվում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գործարքը տեղի է ունեցել ԱՄԷ-ում՝ բարեգործական աճուրդի ժամանակ։ Հայտնի է, որ լոտի յուրահատկությունն այն էր, որ այն բաղկացած էր միայն մեկ թվից՝ P 7: Այսպիսով, համարանիշը վաճառվել է ամբողջ միջոցառման ռեկորդային գումարով` 55 միլիոն դիրհամ կամ 15 միլիոն դոլար: Հայտնի է, որ նախորդ «ամենաթանկ համարանիշի» սեփականատերը լոտի համար վճարել էր 14,2 միլիոն դոլար, դա նույնպես աճուրդի ընթացքում ամենամեծ գնումն է եղել: Ռեկորդը սահմանվել է 2008 թվականին, իսկ գնորդը տեղի գործարար Սաիդ Աբդուլ Ղաֆար Խուրին էր։

Բացի ռեկորդակիրներից, հրապարակումը նկարագրում է մի շարք դեպքեր, երբ մեքենաների սեփականատերերը ցանկացել են մեծ գումարով եզակի համարանիշներ գնել։ Օրինակ՝ 2016 թվականին ԱՄԷ գործարար Բալվինդեր Սինգհ Սահնին 9 միլիոն դոլարով գնել է D 5 պետհամարանիշը։