Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պետք է Բելառուսը պաշտպանի որպես սեփական տարածք. Լուկաշենկոն՝ Շոյգուին

Մանրամասներ

1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ասել է, որ արտաքին ագրեսիայի դեպքում Մինսկին սեփական տարածքը պաշտպանելու երաշխիքներ են անհրաժեշտ Մոսկվայից, փոխանցում է «ԲելՏԱ»-ն։

«Բանակցություններում դա հնչել է այնպես, որ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում, Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանում է Բելառուսը որպես սեփական տարածք։ Ահա այսպիսի անվտանգության երաշխիքներ են մեզ անհրաժեշտ»,- ասել է նա:

Լուկաշենկոն նշել է, որ 1994 թվականին Բուդապեշտի հուշագրի կնքումից հետո, Արևմուտքը երդվել էր «լիակատար անվտանգություն ապահովել Ղազախստանին, Ուկրաինային և Բելառուսին», բայց հետո ոտնահարեց այդ համաձայնագրերը և հիմա «անվտանգություն չկա»։

Լուկաշենկոն ասել է, որ այդ հարցը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում. վերջինս աջակցել է իր բելառուս գործընկերոջը։