Լուկաշենկոն կարգադրել է Բելառուսի զինված ուժերում մարտական ​​պատրաստության ստուգում իրականացնել

Մանրամասներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարգադրությամբ՝ զինված ուժերում մարտական պատրաստության ստուգում է անցկացվում։

Այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարության «Վոին ԹիՎի» հեռուստաընկերությունը։

«Ստուգումը կրում է համապարփակ բնույթ. փորձարկվում են զորամասերի վերահսկող մարմինները, ստորաբաժանումների՝ դժվարին պայմաններում գործելու ունակությունը, համալրման համակարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դրա համաձայն՝ բանակային համակարգը համալրվում է պահեստազորից զորակոչված զինվորականներով։