Խելքի բերեք Ռուսաստանին. Մակրոնի կոչը Չինաստանի նախագահին

Մանրամասներ

Ապրիլի 6-ին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է apnews.com-ը:

Մակրոնը հանդիպման ժամանակ Չինաստանի ղեկավարին, որն անցյալ ամիս Մոսկվայում արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ընդունելությանը, կոչ է արել «խելքի բերել Ռուսաստանին» և օգնել Ուկրաինայում տևական խաղաղություն հաստատելու ջանքերում։

«Ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել Ձեզ վրա՝ ...

 Ռուսաստանին խելքի բերելու և բոլորին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցերում: Մենք պետք է կայուն խաղաղություն գտնենք:

Կարծում եմ, որ սա նաև կարևոր խնդիր է Չինաստանի համար, ինչպես որ Ֆրանսիայի և Եվրոպայի համար է», - ասել է Մակրոնը Սիին:

Մակրոնը նաև ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հարված է հասցրել կայունությանը` «վերջ դնելով Ուկրաինայում տասնամյակների խաղաղությանը»:

Սին չի հիշատակել Ուկրաինան կամ Ռուսաստանը, բայց ասել է, որ ողջունում է Ֆրանսիայի հետ հարաբերությունները:

Նա նշել է, որ Պեկինը և Փարիզը «աշխարհի բազմաբևեռացման հաստատակամ խթանողներն են»: