Երկրաշարժ՝ Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում

Մանրամասներ

Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին APA-ին հայտնել են Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնում։

Սեյսմոլոգիական հանրապետական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ տեղական ժամանակով 11:37-ին Մինգեչաուրի ջրամբարի տարածքում՝ Մինգեչաուր կայարանից 33 կմ հյուսիս-արևմուտք, գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ։ Նշվում է, որ ցնցումները բնակավայրերում չեն զգացվել։