Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50 399-ի

Մանրամասներ

Թուրքիայի հարավ-արեւելքում փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50 399-ի, տեղեկացրել է CNN Türk հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի ղեկավար Սուլեյման Սոյլուին։

«Զոհերի թիվը 50 399 է։ Նրանց ինքնության պարզումը շարունակվում է, թիվը կարող է թարմացվել»,- հեռուստաալիքը մեջբերել է Սոյլուի խոսքերը։

Ինը ժամ տարբերությամբ 7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին Կահրամանմարաշ նահանգում (Թուրքիայի հարավ-արեւելք)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են երկրի 11 նահանգներում եւ հարեւան պետություններում, այդ թվում Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժերն անվանել են «դարի աղետ»։