Հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան վերականգնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում

Մանրամասներ

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը, դրա վերացման ուղղությամբ բանակցություններ են տարվում ռուսական կողմի հետ։ Այս մասին աս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Նա ասաց, որ բանակցություններին հայկական կողմից մասնակցում են ՍԱՏՄ-ն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Հնարավորինս ամեն ինչ արվում է, որ խնդիրը կարգավորվի»,- նշեց ՍԱՏՄ ներկայացուցիչը։

Մարտի 31-ին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է 2023 թվականի ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան։

«Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և տեսչության անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով 2023-ի ապրիլի 5-ից դադարեցնել երկրի բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի սերտիֆիկացումը Ռուսաստան»,- նշված է եղել հաղորդագրության մեջ: