Ուղիղ 50 տարի առաջ այս օրը բջջային հեռախոսով առաջին զանգն է արվել

Մանրամասներ

Ուղիղ 50 տարի առաջ՝ 1973 թվականի ապրիլի 3-ին, բջջային հեռախոսով արվել է առաջին զանգը։ Սարքը Motorola-ի ինժեներ Մարտի Կուպերի ձեռքին էր, որով նա զանգահարեց իր հիմնական մրցակցին՝ Bell Laboratories-ի աշխատակից Ջոել Էնգելին, ով ղեկավարում էր մշակումները նույն ոլորտում: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Առաջին բջջային հեռախոսը կշռում էր 790 գրամ։ Սարքի սերիական արտադրությունն սկսվել է առաջին զանգից 11 տարի անց՝ 1984 թվականին։