Վթարի է ենթարկվել Արիանա Հովսեփյանը

Մանրամասներ

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արիանա Հովսեփյանը իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա հողաթմբին և կողաշրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ով եղել է ուշագնաց վիճակում, առաջինն օգնության են հասել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի և Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդը հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն, լրագրող Ա․ Հովսեփյանն է։