Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում

Մանրամասներ

ԾԱՂԿԱԶԱՐԴ (ապրիլի 2)

  • Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8։00-ին
  • Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:

Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։

Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30։

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (ապրիլ 4)

Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 17:30-ին։

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 6)

Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։

Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում, ժամը 10:30-ին։

Ոտնլվայի կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 16:00-ին։

Խավարման կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 19:00-ին։

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 7)

Խաչելության կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 12։00-ին։

Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 17:30-ին։

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 8)

Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում, ժամը 17:30-ին։

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 9)

Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ժամը 10:30-ին: