Բլինքենն ուղևորվում է Բրյուսել

Մանրամասներ

Բլինքենն ուղեւորվում է Բրյուսել, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը։ Նա կմասնակցի նաեւ ԱՄՆ-ԵՄ էներգետիկայի խորհրդի տասներորդ նիստին։ Այցը նախատեսված է ապրիլի 3-5-ը։

«ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ պետքարտուղար Բլինքենը կընդգծի ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային եւ մեր հանձնառությունը անդրատլանտյան անվտանգությանը եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգին»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ԵՄ էներգետիկայի խորհրդի նիստի ժամանակ Բլինքենը կքննարկի էներգետիկ անվտանգության ապահովման հարցը՝ մաքուր էներգիային անցումը արագացնելու դեպքում։

Պետքարտուղարությունից հայտնել են, որ Բրյուսել այցի ընթացքում Բլինքենը երկկողմ հանդիպումներ կունենա Եվրամիության բարձր ներկայացուցիչ եւ փոխնախագահ Ժոզեպ Բորելի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։