Ռուսական բանակ 147 000 մարդ կզորակոչվի. Պուտինը ստորագրեց հրամանը

Մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել 2023 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչելու եւ զորակոչով զինվորական ծառայություն անցնող քաղաքացիներին զինվորական ծառայությունից ազատելու մասին։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Զորակոչը կանցկացվի 2023 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 15-ը, այն կվերաբերի Ռուսաստանի Դաշնության 18-27 տարեկան քաղաքացիներին։

Զորակոչի կենթարկվի 147 000 մարդ։