ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը։
Նրա հայտարարությունը տարածել է ԱՄՆ Պետդեպը։
Բլինքենը նման հայտարարություն է արել Ռուսաստանում լրտեսության քրեական գործով The Wall Street Journal-ի աշխատակից, ամերիկացի Էվան Գերշկովիչի կալանավորման հետ կապված իրավիճակի ֆոնին։
«Մենք կրկնում ենք մեր խիստ նախազգուշացումները Ռուսաստանի տարածքում ԱՄՆ քաղաքացիներին սպառնացող վտանգի մասին», - ասել է Բլինքենը:
0Comments